ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Պայմանագրային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից պակաս աշխատավարձ. պատգամավորը դիմել է ՊՆ

Պայմանագրային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից պակաս աշխատավարձ. պատգամավորը դիմել է ՊՆ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պայմանագրային զինծառայողներն իրեն հայտնել են, որ իրենց աշխատավարձի զգալի մասը չի վճարվել:

«Պայմանագրային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից պակաս աշխատավարձ։ Պաշտպանության նախարարից սպասում եմ պարզաբանում»,- գրել է Ալեքսանյանը և կցել ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված դիմումը:


 

  • Կիսվել: