կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Պատիվ ունեմ» ծրագրից միանգամից հրաժարվելը նպատակահարմար դեռ չենք համարում

«Պատիվ ունեմ» ծրագրից միանգամից հրաժարվելը նպատակահարմար դեռ չենք համարում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի բացառել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չշարունակվի։

Կառավարության նիստում նա հայտարարել է. «Ես չեմ շտապի այս պահին գնահատական տալ և ասել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չի շարունակվի: Կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև՝ ուսում ստանալու, ծառայության համար ոչ պիտանի դառնալու բազմաթիվ խնդիրներ։ Բայց քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը դեռ չի տվել իր պտուղներն, այս պահին միանգամից հրաժարվելը նպատակահարմար դեռ չենք համարում: Բայց թեման քննարկելի է, կարելի է այն լավարկել, բարելավել»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, թե այդ թեմայի հետ կապված կոնցեպտուալ խնդիրներ կան. «Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին»։ Ըստ նրա, ցանկացած երկրում սպայական դասը պետության կարևորագույն հենասյուներից մեկն է։

  • Կիսվել: