2024թ–ին կապիտալ ծախսերի 42 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին. Հովհաննիսյան
2024թ–ի բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի 42 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։
Այս մասին այսօր ԱԺ–ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով պաշտպանական ոլորտի ծախսերի բացվածքը։
«Պաշտպանության նախարարության ծախսերը 2024թ–ին կազմելու են 55 մլրդ դրամ, ինչը 7 տոկոսով ավելի է 2023թ–ից և կազմում է ՀՆԱ–ի 5.3 տոկոսը»,– ասաց Հովհաննիսյանը։
Նշենք, որ մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ պաշտպանական ծախսերի աճի դինամիկան որևէ կերպ չի հակասում կառավարության կողմից հայտարարված խաղաղության օրակարգին։
Նրա խոսքով` 2024 թվականի բյուջեի ծախսերը պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվում են` ավելանալով 125 տոկոսով։