շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պաշտպանության նախարարը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել․ անցկացվել է կոլեգիայի նիստ

Պաշտպանության նախարարը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել․ անցկացվել է կոլեգիայի նիստ

Հունվարի 26-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշվել ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել արձանագրված թերությունների ու բացթողումների վրա և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվել՝ ողջամիտ ժամկետներում դրանք շտկելու և զեկուցելու վերաբերյալ։

Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում գերատեսչական պարգևների են արժանացել զինված ուժերի՝ առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները։

 

 

  • Կիսվել: