չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերին վերաբերող հարցեր

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերին վերաբերող հարցեր

Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին րոպեներ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման եւ սահմանազատման, ինչպես նաեւ տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:

Նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ: Այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ ենք տարածում, հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը եւ հաճախությունը՛՛:

 

 

 
 
 
 

  • Կիսվել: