ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաշինյանը՝ ԳՇ պետի նշանակման մասին

Փաշինյանը՝ ԳՇ պետի նշանակման մասին

Այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գլխավոր շտաբի պետի նշանակման վերաբերյալ հարցին:

՛՛Գլխավոր շտաբի պետի հետ կապված` տեղյակ եք, որ օրենսդրական կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, Գլխավոր շտաբի պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնություն կընդունվի, հընթացս նշանակում կլինի՛՛,- ասաց նա:

Ի թիվս այլ հարցերի՝ վարչապետը խոսեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, և հարցին, թե ինչպես է Հայաստանը մանևրելու Արևմուտք-Ռուսաստան հակասությունների ֆոնին, պատասխանեց, որ Հայաստանը փորձում է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարել, ինչը հեշտ խնդիր չէ:

  • Կիսվել: