ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պարենի և հագուստի հավաքը շարունակվում է. ինչ ուղարկել և ինչ չուղարկել

Պարենի և հագուստի հավաքը շարունակվում է. ինչ ուղարկել և ինչ չուղարկել

Երևանի տարբեր հատվածներում շարունակվում է պարենի, հագուստի և այլ առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրումը՝ Արցախ ուղարկելու համար, գրում է "Հետքը

Նախաձեռնության կազմակերպիչներից մեկը՝ Արման Հարությունյանը, երեկ գիշեր իր սոցիալական էջերով հայտարարել է, որ առավոտյան 7-ից հավաքելու են սնունդ և պարագաներ՝ Արցախ ուղարկելու նպատակով։ Առավոտյան 8:20 օգնության առաջին փաթեթը եղել է նշված կետում՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մոտ։ 

 

 

Արման Հարությունյանը նշում է, որ ուղարկվող արկղերը պարտադիր կերպով լուսանկարվելու են և տեղադրվելու սոցիալական ցանցերում, որպեսզի օգնություն ցուցաբերողները համոզվեն, որ իրենց նվիրատվությունները տեղ են հասնում և ծառայում իրենց նպատակին։ Արկղերը փոխադրելու են տուրիստական կազմակերպության միջոցով Ստեփանակերտի հրապարակ, որտեղից էլ կամավորների մեկ այլ խումբ զբաղվելու է դրանց մատակարարմամբ Արցախի այլ շրջաններ։ Նախաձեռնության անդամները նշում են, որ կամավորների իրենց խմբին կարող է միանալ ցանկացած անձ։ 

 

 

Անհրաժեշտ պարագաների հավաքագրում են իրականացնում նաև «Հոդված 3» ակումբը և «Ռեստարտի» երիտասարդները։ Ակումբի տնօրեն Սաթենիկ Բաղդասարյանն ասաց, որ իրենք կեսօրից հավաքագրում և տեսակավորում են իրերը, իսկ «Ռեստարտ» նախաձեռնությունը բաշխում է իրականացնում և օգնում է դրանք հասցնել վերջնակետ։ 

Նախաձեռնության անդամները հայտնեցին նաև, որ քաղաքացիների մի մասը բերում է այնպիսի հագուստ և պարագաներ, որոնց կարիքը չկա։ 

 

Այժմ տեղեկատվությունը սոցիալական ցանցերում տարածվում է #Եսկօգնեմ հեշթեգով, որին հետևելով կարող եք տեղեկացված լինել՝ որտեղ և ինչ իրեր են հավաքվում։ Քանի որ տեղեկատվությունը շատ է, և երբեմն հստակ չէ՝ թե որ իրերն են անհրաժեշտ, իսկ որոնք՝ ոչ, մենք առանձնացրել ենք կարևոր պարագաների ցուցակ, որոնց կարիքը կա։ 

անհրաժեշտ պարագաներ.png (91 KB)

  • Կիսվել: