հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պապիկյանը ՊՆ զորավարժարաններից մեկում հետևել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական շահառուների ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին

Պապիկյանը ՊՆ զորավարժարաններից մեկում հետևել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական շահառուների ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին

Հունվարի 15-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորավարժարաններից մեկը, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական շահառուների ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ատեստավորման հանձնաժողովի նախագահը ներկայացրել է կրակային փուլի արդյունքները և հաջորդ օրերին անցկացվելիք քննություններին վերաբերող մանրամասներ»,-նշել է նախարարը:

Նա հավելել է, որ հանձնարարականներ է տվել ատեստավորման հանձնաժողովին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար, իսկ ծրագրի շահառուներին մաղթել է հաջողություն՝ ընդգծելով ատեստավորման քննությունները բարեհաջող հանձնելու կարևորությունը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: