երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պապիկյանը պատրաստակամություն հայտնեց քննարկելու մինչև 18 տարեկանը ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց զինծառայության հարցը

Պապիկյանը պատրաստակամություն հայտնեց քննարկելու մինչև 18 տարեկանը ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց զինծառայության հարցը

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատրաստակամություն հայտնեց քննարկել մինչև 18 տարեկանը ՀՀ քաղաքացիություն ստացած և այլ երկրում ծառայած անձանց զինծառայության թեման։

Հարցը վերաբերում է այն մարդկանց կատեգորիային, որոնք մինչև 18 տարեկանը ձեռք են բերել Հայաստանի քաղաքացիություն՝ պահպանելով  այլ երկրի քաղաքացիությունը, որտեղ և զինվորական ծառայություն են անցել նաև Հայաստանում նախատեսված ժամկետով, սակայն Հայաստանի սահմանը հատելիս. հայտնվել են քրեական հետապնդման կամ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության երկընտրանքի առաջ։ 

Իր հերթին այդ հարցը բարձրացրած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հավելեց, որ այս խնդրի լուծումը կա։

Պապիկյանն իր հերթին նման քննարկում անցկացնելու պատրաստակամություն հայտնեց:

  • Կիսվել: