կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ, հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը:

Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի են ունեցել քննարկումներ` կապված 2022 թ. սեպտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ներկայիս ընթացքի շուրջ:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային հագեցած այցի և ջերմ ընդունելության համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: