հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պապիկյանն արձագանքել է Թաթոյանի՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների մասին հայտարարությանը

Պապիկյանն արձագանքել է Թաթոյանի՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների մասին հայտարարությանը

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց ՛՛Միասնության թևեր՛՛ շարժման համակարգող Արման Թաթոյանի այն հայտարարությանը, որ ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել:

՛՛Նման բան չկա, սիրելի՛ հայրենակիցներ, ձեր նշած անձնավորությունը ստում է՛՛,- ասաց նա։

Պապիկյանի խոսքով՝ ՀՀ-ում կան կուսակցություններ, որոնց ՛՛արբանյակները՛՛ մեկ նպատակ ունեն՝ սարսափ տարածել։ Պապիկյանը պնդեց՝ դրանք  ՛՛մահվան, պատերազմի և ապատեղեկատվության ընդհանրական կուսակցություններն են՛՛, որոնց նպատակն է ՛՛խաթարել Հայաստանի խաղաղության ճանապարհը՛՛։

Նշենք, որ  ՛՛Միասնության թևեր՛՛ շարժման համակարգող Արման Թաթոյանն այսօր անվտանգային հարցերի վերաբերյալ հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ արբանյակից ստացված լուսանկարների վրա ցույց էր տվել և հայտարարել, որ  ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, ինչը հայաստանյան իշխանությունները թաքցրել են հանրությունից:  

 

  • Կիսվել: