երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են ԶՈւ-ում իրականացվող աշխատանքները

Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են ԶՈւ-ում իրականացվող աշխատանքները

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր:

Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների
ղեկավարներին:

 

  • Կիսվել: