չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Որոշ տեղերում նոր բնագծեր ունենք, որտեղ ինժեներական աշխատանքներ են կատարվել, իդեալական չեն, սակայն բավարար են. Պապիկյան

Որոշ տեղերում նոր բնագծեր ունենք, որտեղ ինժեներական աշխատանքներ են կատարվել, իդեալական չեն, սակայն բավարար են. Պապիկյան

Սահմանային իրավիճակը լարված է` հաշվի առնելով, որ անընդհատ կրակոցներ կան, և դա չի փոխվել վերջին մեկ տարվա ընթացքում։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Լարվածությունը մշտապես կա, մեր խնդիրը պրոցեսին լարվածություն չհաղորդելն է, բանակցությունների միջոցով խաղաղության հասնելն է։ Ասել, որ այսօր վտանգները վերացված են, չեմ կարող ասել, սակայն նաև վախեցնել չեմ ուզում, քանի որ այս պահին կոնկրետ մտահոգվելու առիթ չկա՛՛։

Խոսելով զենք-զինամթերք ձեռք բերելու մասին՝Պապիկյանը նշեց, որ միշտ էլ գուցե տարբեր շուկաների փնտրտուք եղել է, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում դիտարկում են նոր հնարավորություններ:

՛՛Բազում դռներ ենք բախել, այս պրոցեսը բնական է` խոսքը նոր որակի սպառազինություն ձեռք բերելու մասին է։ Մեծ աշխատանք է տարվում, և տեսանելի են որոշակի արդյունքներ, որոնք մոտ են առարկայական լինելուն՛՛,-նշեց նախարարը:

Նա նաև ասաց, որ վերջին իրադարձություններից հետո որոշ տեղերում նոր բնագծեր ունենք, որտեղ վերջին 2 ամիսներին էական ինժեներական աշխատանքներ են կատարվել։ 

՛՛Չեմ կարող ասել, որ այն իդեալական է` հեռու է իդեալական լինելուց, սակայն բավարար է։ Սա ամենօրյա աշխատանք է, և մենք շարունակելու ենք այդ աշխատանքները նաև եղանակային պայմանների փոփոխություններից հետո` գարնանը՛՛,-նշեց Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝  վերջին մեկ տարվա ընթացքում էական ինժեներական աշխատանք է կատարվել ողջ սահմանի երկայնքով։

 

  • Կիսվել: