երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Որևէ բան բացառել հնարավոր չէ․ ՊՆ փոխնախարարը՝ նոր սադրանքների հավանականության մասին

Որևէ բան բացառել հնարավոր չէ․ ՊՆ փոխնախարարը՝ նոր սադրանքների հավանականության մասին

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է նոր սադրանքներ ձեռնարկել։ Սարգսյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Երեկվա միջադեպի հետ կապված բոլոր տեղեկությունները հրապարակված են։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է»,- ասաց Արման Սարգսյանը։

Հարցին, թե Ադրբեջանի կողմից նոր սադրանքներ հնարավո՞ր է ձեռնարկվեն, Սարգսյանը պատասխանեց.

«Իհարկե, որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց այս պահի դրությամբ ինչ տեղեկատվություն Պաշտպանության նախարարությունը կտրամադրի, խնդրում եմ՝ դա ընդունել ի գիտություն»:

Դիտարկմանը, թե ինչու թույլ տրվեց, որ ադրբեջանցիներն այդքան ամրանան մեր տարածքում, որ նրանք ավելի լավ են տեղակայվել, փոխնախարարը պատասխանեց. «Դուք ի՞նչ գիտեք՝ ով է ավելի լավ տեղակայվել: Մենք էլ ենք ինժներական աշխատանքներ իրականացնոեւմ եւ երեկվա սադրանքը ինժեներական աշխատանքների իրկանացման վայրում է տեղի ունեցել»:

  • Կիսվել: