կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՀՀ ՊՆ խոսնակը պարզաբանել է ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման ունենալու մասին ԳՇ պետի տեղակալի հայտարարությունը

ՀՀ ՊՆ խոսնակը պարզաբանել է ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման ունենալու մասին ԳՇ պետի տեղակալի հայտարարությունը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը պարզաբանել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի հայտարարությունը առ այն, որ «ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը»: Այս առնչությամբ Թորոսյանը նշել է.

«ԳՇ պետի տեղակալը տվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր առաքելության ընդհանրական բնութագիրը, այն է՝ պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքն արտաքին սպառնալիքներից։ Այդ ձևակերպման մեջ որևէ արտառոց կամ նոր բան չկա»։

Ըստ նրա` որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ ԳՇ պետի տեղակալի այդ հայտարարության մեջ փնտրել պետք չէ։

«ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը խոսել է զինված ուժերի գլխավոր առաքելության՝ Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության մասին։ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ այս պահին գործի է դրված դիվանագիտական ողջ գործիքակազմը»,- ընդգծել է խոսնակը:

  • Կիսվել: