հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը կանցկացվեն  պահեստազորայինների վարժական հավաքներ

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Այսօր` հունիսի 23-ին կայացող Կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունվեց վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշումը:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինված ուժերում  մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ ունենալով:

Ըստ նախագծի՝ 2022 թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը կանցկացվեն  պահեստազորայինների վարժական հավաքներ: 

  • Կիսվել: