չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նույնիսկ մեկ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր չի հրապարակել հակառակորդը.  Հովհաննիսյան

Նույնիսկ մեկ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր չի հրապարակել հակառակորդը. Հովհաննիսյան

Նույնիսկ որեւէ մեկ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր անգամ չեն հրապարակել: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ի տարբերություն նախորդ հոխորտացող հաղորդագրությունների՝ այսօր Ադրբեջանը նույնիսկ կիսատ-պռատ, նախկին ձեռագրին հավատարիմ որեւէ նյութ չի տեղադրել՝ որեւէ բնակավայր չակերտավոր ազատագրելու կամ փաստացի գրավելու մասին:

Եղել են բարձրագոչ հայտարարություններ, բայց նույնիսկ էն ֆոտոշոփը, որ անում էին Ֆիզուլիից, էդ էլ չկա: Մեկ տեսանյութ են հրապարակել իբր Մարտակերտից լքող բնակիչների մասին, այն էլ 2015-2016 թվականից լրիվ այլ միջադեպից մոնտաժ արած եսիմ ինչ մի նյութ էր:

Նույնիսկ որեւէ մեկ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր անգամ չեն հրապարակել, մի երկու կադր հայտնվեց, որը մեր մասնագետները շատ արագ գտան, որ Սիրիայի պատերազմից հանված կադրեր են, դրա փոխարեն մենք տվել ենք մի քանի վիդեոնյութեր, որտեղ երեւում է իրենց կենդանի ուժի եւ բավականին թարմ տեխնիկաների, մեքենաների ոչնչացումը»:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ադրբեջանական զինուժում սիրիացի գրոհայինների հետ կապված հարցին: Նա ասաց, որ տվյալները դեռ ճշտվում են, որոշակի հստակ ինֆորմացիա ունեն, եւ տվյալներ են ճշտվում թուրքական արտադրության զենքերի կիրառման վերաբերյալ:

  • Կիսվել: