չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ․ Պապիկյանը՝ պաշտոնանկ արված զինվորականների մասին

Իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ․ Պապիկյանը՝ պաշտոնանկ արված զինվորականների մասին

«Ես առավոտյան երկրորդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու միջնորդություն եմ ներկայացրել հանրապետության նախագահին, նախագահն արդեն իսկ ստորագրել է որոշումը: Նաև հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որ պետք է շատ կոնկրետ անհատական հետևանքներ լինեն»,-այսօրվա Կառավարության նիստում անդրադառնալով գիշերը Գեղարքունիքում տեղակայված զորամասում բռնկված հրդեհի դեպքով պաշտոններից ազատված պաշտոնյաններին՝ ասաց վարչապետ Նիկոել Փաշինյանը:

Պաշտպանության նախարարը ներկայացրեց պաշտոններից ազատված զինվորականներին. «Զբաղեցրած պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ, կորպուսի հրամանատարի  տեղակալ մարտական հրամանատարության գծով, այնուհետև N զորամասի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, N զորամասի հրամանատարի տեղակալ թիկունքի գծով, N զորամասի ինժեներական ծառայության պետ, N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար և ԶՈՒ-ի թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ»:

Փաշինյանի հարցին, թե արդյոք նշված պաշտոնյաները Գլխավոր շտաբի պետի հրամանն իրականացնելու այս կամ այն չափով պատասխանատվություն են ունեցել, Պապիկյանն ասաց. «Իրենց զբաղեցրած պաշտոններն ինչ-որ կերպ առնչվում են խնդրին, իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»:

 

  • Կիսվել: