կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նոր որոշում. Անհայտ կորածների, գերեվարվածների  ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300.000-ական դրամի չափով աջակցություն

Նոր որոշում. Անհայտ կորածների, գերեվարվածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300.000-ական դրամի չափով աջակցություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստւմ որոշում ընդունեց, որով անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն ՝ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 10-ը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ 2023 թվականի հուլիս և օգոստոս ամիսների համար (1 անհայտ կորած անձի ընտանիք աջակացություն ստանալու է 2020 թվականի դեկտեմբեր ամսից սկսած):

10 x 2 x 300.000=6.000.000 դրամ:

1 x 33 x 300.000=9.900.000 դրամ

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի պետական բյուջեից կպահանջվի 15.900.000 դրամ, որը կհատկացվի սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված բյուջետային միջոցներից՝ վերաբաշխում կատարելու միջոցով:

  • Կիսվել: