չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ներկայացվել է նախագիծ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի ու տարբերանշանների վերաբերյալ (լուսանկարներ)

Ներկայացվել է նախագիծ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի ու տարբերանշանների վերաբերյալ (լուսանկարներ)

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստների, տարբերանշանների վերաբերյալ նախագիծը։

 

Այս մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական հարթակից։

«Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1482-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և համազգեստի կրման կարգը՝ դրանով ապահովելով օրենքի պահանջների կատարումն ու Հակակոռուպցիոն կոմիտեի լիարժեք և պատշաճ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և համազգեստի կրման կարգը՝ դրանով ապահովելով օրենքի պահանջների կատարումն ու Հակակոռուպցիոն կոմիտեի լիարժեք և պատշաճ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման համար կառավարությունը  8 միլիարդ 203 միլիոն դրամ է հատկացրել։

Հանրային քննարկման ներկայացված է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշը՝ առյուծ, սուր ու գանձարկղ։

 

 

 

 

 

 

 

 

 

  • Կիսվել: