շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախօրեին հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը երեք անչափահաս երեխաների հայր էր

Նախօրեին հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը երեք անչափահաս երեխաների հայր էր

Նախօրեին՝ օգոստոսի 14-ին, հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Թադևոսյանը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից էր, ուներ երեք անչափահաս երեխա:

Յոթ-ութ տարի աշխատում էր որպես պայմանագրային զինծառայող:

Նախնական տեղեկություններով՝ Մանվել Թադևոսյանը առողջական խնդիրներ չի ունեցել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

  • Կիսվել: