շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մոմավառություն և հոգեհանգստյան արարողություն Եռաբլուրում՝ ի հիշատակ զոհված հերոսների

Մոմավառություն և հոգեհանգստյան արարողություն Եռաբլուրում՝ ի հիշատակ զոհված հերոսների

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ այսօր՝ հունվարի 13-ին մոմավառություն տեղի ունեցավ՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի հետեւանքով զոհված մեր հերոսների։

Նշենք, որ Մոմավառությունը նախաձեռնել էր «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։ Եռաբլուրում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն եւ հնչեցին շարականներ։

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց. ՛՛Ամեն մի հայ, հարգելով ունեցած կորուստները, պետք է իր հարգանքի տուրքը մատուցի։ Սա մեր հարգանքի տուրքն էր, որը կարող էինք անել։ Սերունդներին պետք է ճիշտ դաստիարակենք ու կարողանանք բացատրել, թե ինչ է հարգանքը, կազմակերպենք նորմալ, բարեկեցիկ կյանք՝ ապրողների համար։ Դա հնարավորություն կտա հիշել նահատակներին՝ միայն լավով, միայն ճիշտ ճանապարհ կառուցելով՛՛:

 

 

  • Կիսվել: