հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Միայն Սեյրան Օհանյանի օրոք չէ, միշտ էլ եղել են բացթողումներ. Անդրանիկ Քոչարյան

Միայն Սեյրան Օհանյանի օրոք չէ, միշտ էլ եղել են բացթողումներ. Անդրանիկ Քոչարյան

Մենք խնդրահարույց զորամասեր ունենք, այսօր էլ այդ մասին խոսվեց, եւ ընդդիմությունն ընդունեց, որ այդ զորամասերում կան խնդիրներ, որոնք պետք է միասնաբար լուծել: Այս մասին այսօր լրագողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` նշելով, որ ընդդիմության նշած բացթողումներն իրենց համար նորություն չէին, սակայն իրենք նաեւ ներկայացրել են կատարված աշխատանքները:

Քոչարյանն անդրադարձավ նաեւ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքին՝ ասելով, որ ինքը Սեյրան Օհանյանի աշխատանքի տարբեր փուլերի հանդեպ լավ վերաբերմունք ունի, ինչի պատճառով էլ այսօր էլույթ չի ունեցել, սակայն, եթե կան բացեր, չեն կարող այդ մասին չխոսել:

՛՛Բացթողումները նոր չեն, կամ Սեյրան Օհանյանի օրոք չէ, որ միայն եղել են, միշտ էլ եղել են, բայց ուրիշ բան թե այդ բացթողումները ինչ հետք թողեցին նաեւ այսօր մեր պարտությունների վրա՛՛,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք այդ զորանոցն ազդե՞լ է պարտության վրա՝ Քոչարյանն ասաց, որ այստեղ խնդիրը զերանոցի օտարմանն է վերաբերում. ՛՛Վերջին հաշվով այդ զորանոցը չի օգտագործվել, որովհետեւ դրա կարիքը չի եղել, բայց դա չի նշանակում, որ չօտարվող զորամասը ինչ-որ մեկը իրավունք ունի ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով դարձնի օտարման նյութ եւ բանկից ստանա լրացուցիչ հավելյալ գումարներ՛՛:

Պատգամավորը հավելեց, որ այսօր ընդդիմության հետ անցկացրած փակ քննարկումը կառուցողական էր եւ ինքն ակնկալում է, որ գոնե իրենց հանձնաժողովում անելիքների հետ կապված միասնական հանդես գան:

 

  • Կիսվել: