կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեզ մոտ 18-20 տ. զինվոր, կանոնավոր բանակ չկա, սահմանները մենք ենք պահում կամավորներով. Քաջարանի քաղաքապետ

Մեզ մոտ 18-20 տ. զինվոր, կանոնավոր բանակ չկա, սահմանները մենք ենք պահում կամավորներով. Քաջարանի քաղաքապետ

Իշխանությանը մեզ նման մարդիկ պետք չեն, ուզում են չեզոքացնել, որպեսզի այն եղածը, ինչը մենք պահում ենք, հանձնեն թշնամուն։ Այս մասին այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

Հիշեցնենք, որ դատարանում քննվում էր նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության հարցը։

՛՛Այսօր խնդիրն այն է, որ մարտական դիրքերը թողել եմ, տղաներիս թողել եմ, եւ ինձ անհիմն մեղադրանք են առաջադրում, փորձում են կալանավորել։ Դրանից ո՞վ պիտի շահի։ Թող գնան, պատասխան տան անհետ կորածների մայրերին, որ մինչեւ հիմա ողբում են։ Մեր ցավն ուրիշ ցավ է՛՛,-ասաց նա:

Փարամազյանի խոսքով՝ սյունեցինեը հող չեն զիջել, իրենք հրամանով ստիպված նահանջել են. ՛՛Որ իշխանությունը խոսում է, թե մենք ամուր կանգնած ենք սահմաններին, մեր զինվորները պահում են Սյունիքի սահմանները, ես հավատացնում եմ, որ մեզ մոտ չկա զինվոր, այսինքն՝ 18-20 տարեկան զինվոր չկա, չկա կանոնավոր բանակ, մենք ենք պահում կամավորներով՛՛։

Նա նշեց նաև, որՄանվել Փարամազյանը շեշտեց, որ մինչեւ հիմա պետության կողմից մի աջակ պետությունից Սյունիքին ոչ մի աջակցություն չի եղել, ամեն ինչ իրենց մջոցներով են անում, և իրենք շատ հիասթափված են իշխանություններից:

Հիշեցնենք, որ Քաջարանի քաղաքապետի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը:

  • Կիսվել: