կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեր պետականության խորհրդանիշը՝ հաղթած զինվորը․ «Հայաստանի Հանրապետություն»

Մեր պետականության խորհրդանիշը՝ հաղթած զինվորը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․  «Այո, մենք պարտվել ենք, բայց միայն զոհերի թվով: Մեր նահատակվածները 3.000 են, թուրքի զոհերի թիվը՝ 10.000: Այս թվի մեջ թուրքը հաստատ գերազանցեց մեզ: Բայց դա՝ թվի մեջ միայն, իսկ այդ թվի հետեւում գտնվողներով մեր կորուստները շատ ավելին են, քան թշնամունը: Մեր մեկ զոհը մեզ համար մեկը չէ, այլ 1000 է: Մերը 3000 չէ: Մեր ժողովրդի համար 3000-ը հավասար է 300.000-ի, 3 միլիոնի: Ամեն մեկը՝ մի տան ճրագ ու սյուն, շատերը՝ ընտանիքի միակ արու զավակ: Բայց տասնյակ, հարյուր հազարավոր հերոսներ էլ հիմա մեր կողքին են. մի մասը՝ վիրավոր, մյուսն՝ անվնաս, միասին հայոց դարպասներին ամուր ու անսասան կանգնած: Նահատակված ու կենդանի հերոսներն են այսօր Հայաստանի դեմքը, մեր պետականության խորհրդանիշը՝ հաղթած զինվորը»:

 

  • Կիսվել: