երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր բանակի համազգեստը պետք է հնարավորինս շուտ փոխվի, որ չհիշեցնի 44-օրյա պատերազմը․Նազարյան

Մեր բանակի համազգեստը պետք է հնարավորինս շուտ փոխվի, որ չհիշեցնի 44-օրյա պատերազմը․Նազարյան

Առաջարկում եմ, որ այս օրերին ընդհանրապես փակվեն զինվորական խանութները, որոնք զինվորական հագուստ են վաճառում։ Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Դրանք դառնում են բանակում ոչ կարգապահական պահվածքի առիթ, այսինքն` ավելի լավերը կրում են լավ համազգեստ, միջինները՝ այլ և այլն։ Բացի այդ կոչ եմ անում ծնողներին սմարթֆոններ չտալ կամ չուղարկել իրրենց երեխաներին, որովհետև դա բխում է հենց իրենց երեխաների անվտանգությունից»,- ասաց նա։

Նազարյանն առաջարկեց հնարավորինս շուտ փոխել նաև բանակի համազգեստը։

«Գիտեմ, որ նման նախաձեռնություն կա, բայց այնուամենայնիվ մեր բանակի համազգեստը պետք է հնարավորինս շուտ փոխվի, դառնա ավելի լավը, ուրիշը, որ չհիշեցնի 44-օրյա պատերազմը։ Ու վերջում խնդրում եմ մենք հանրությանը օրինակ ծառայենք ու հատկապե այս օրերին այստեղ իրար չմեղադրենք հանցագործությունների, թշնամուն ծառայություններ մատուցելու մեջ»,- ավելացրեց պատգամավորը։

  • Կիսվել: