երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մենք ունենք թշնամի, որը բավական անկանխատեսելի է. ԱՀ նախագահի խոսնակ

Մենք ունենք թշնամի, որը բավական անկանխատեսելի է. ԱՀ նախագահի խոսնակ

Այսօր ՛՛Ազատության՛՛ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ասաց, որ դժվարանում է որևէ բան ակնկալել Ադրբեջանի հետ կրակի դադարեցման պայմանավորվածությունից և հրադադարի վերաբերյալ խորհրդակցություններից, որովհետև, ըստ նրա, հակառակորդն անկանխատեսելի է:

Խոսնակը, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք տեսանք, որ ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանն այդ հրադադարը պահելու ոչ մի ցանկություն չունի և արդեն բավական ժամանակ է անցել հրադադարի ուժի մեջ մտնելու ժամից, բայց շարունակվում են Ադրբեջանի կողմից հարձակումները, հրետակոծություններն ու հրթիռակոծությունները:

Սակայն այսօր ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ դա դժվար գործընթաց է, միանգամից հնարավոր չէ լուծում տալ: Գործընթաց է, որն ընթանում է այս պահին, երկու կողմերի հետ աշխատանքներ են ընթանում՛՛:

Նա հավելեց, որ ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը թե' պաշտոնական Ստեփանակերտը, թե' պաշտոնական Երևանը միշտ էլ կողմ են արտահայտվել, սակայն հակառակորդն անկանխատեսելի է:

՛՛Մենք ունենք մի հակառակորդ, մի թշնամի, որը բավական անկանխատեսելի է իր վարքագծով, այդ պատճառով այսօր շատ դժվար է որևէ ակնկալիք, սպասում և ընդհանրապես այս առումով որևէ կարծիք արտահայտել՛՛,-ասաց Պողոսյանը:

  • Կիսվել: