չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մենք պետք է հասկանանք, որ սա ճակատագրական պահ է. Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է հասկանանք, որ սա ճակատագրական պահ է. Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է հասկանանք, որ սա ճակատագրական պահ է: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, խոսելով պատերազմական իրադրության մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. ՛՛Այս հարցի լուծման մեկ տարբերակ կա. հայ ժողովրդի ամեն ներկայացուցիչ պետք է նույնքան նվիրված լինի, որքան սահմանին կանգնած զինվորները՛՛:

Վարչապետն ասաց նաև, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որևէ պատճառով լքել են իրենց վստահված պոստը, տեղը, դիրքը, պետք է իմանան, որ արժանանալու են հանրային պարսավանքի, որևէ պատճառաբանություն չի ընդունվելու:

Նրա խոսքով՝ թեև բոլորս պետք է պատրաստ լինենք կանգնել, դա, սակայն, չի նշանակում, որ չպետք է պատրաստ լինենք փոխզիջման:

՛՛Շատ ծանր է, դժվար է: Մենք պետք է իմանանք, որ չկա որևէ մեկը, ով մեր փոխարեն այս հարցը կլուծի: Եթե մենք ազգովի կանգնենք, Արդբեջանի հետ կառուցողական երկխոսություն կծավալենք։ Եթե չկանգնենք, փախչելու տեղ էլ չենք ունենալու՛՛,-նշեց նա:

Վարչապետը հավելեց, որ, ըստ էության, մենք մեր շահերի եզրագծին ենք գտնվում:

  • Կիսվել: