չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեկօրյա հավաք է անցկացվել ԱԻՊԾ կենտրոնական ապարատում

Մեկօրյա հավաք է անցկացվել ԱԻՊԾ կենտրոնական ապարատում

2023 թվականի ԱԻ պետական ծառայության տարվա պլանային միջոցառումների, ՆԳ նախարարի կարգադրությունների և ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հրամանի համաձայն, հրամանատարական պատրաստության խմբերի անձնակազմի հետ ԱԻՊԾ կենտրոնական ապարատում անց է կացվել մեկօրյա հավաք:

Այն նպատակ ունի բարձրացնել ծառայողների տեսական գիտելիքների մակարդակը և կատարելագործել գործնական հմտությունները:

Դասընթացների ղեկավարները անձնակազմի հետ վերհիշել և քննարկել են տարբեր կարևորության թեմաներ՝ հրդեհաշիջման կազմակերպումն ու ղեկավարումը, փրկարարական աշխատանքների տարածքում տեղեկությունների հավաքումը, որոշումների ընդունումը և իրավիճակի գնահատումը, չպայթած զինամթերքի հետ վարվելիս՝ անվտանգության կանոնների պահպանումը, ինչպես նաև ծառայությանն առնչվող  բազմաբնույթ թեմաներ:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը համալրված է համապատասխան տեխնիկական միջոցներով, իսկ անձնակազմը տիրապետում է փրկարարական գործի հմտություններին: Ծառայության փրկարարները պատրաստ են կատարելու տարբեր բարդության առաջադրանքներ: Դրան նպաստում է նաև հրամանատարական պատրաստության հավաքները, որն էլ իր հերթին բարձրացնում է բնակչությանը մատուցվող ծառայության որակը:

Փրկարարներն արձագանքում են օգնության բոլոր կանչերին և փրկարարական աշխատանքներն իրականացնում են տարբեր բարդության տեղանքներում, ոչ բարենպաստ եղանակային պայմանների ժամանակ, վտանգավոր իրավճակներում:

  • Կիսվել: