երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին, եղել՝ ամենաթեժ կետերում․ երեկ զոհված Նարեկը Սևանից էր

Մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին, եղել՝ ամենաթեժ կետերում․ երեկ զոհված Նարեկը Սևանից էր

Ադրբեջանական սադրանքի հետևանքով երեկ Տեղ գյուղում զոհված Նարեկ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից էր։ Նա ընտանիքի միջնեկ որդին էր։

Նարեկը մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին, եղել՝ ամենաթեժ կետերում։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր, ադրբեջանական կողմը՝ 8 զոհ և 10 վիրավոր:

  • Կիսվել: