ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարտի 1-ից Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Մարտի 1-ից Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ՀՀ ԶՈւ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվել է կառավարության հերթական նիստում` ՊՆ–ի առաջարկով։
 
Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ։ Վերապատրաստման և պատրաստման հավաքների նպատակը, որոշման նախագծի համաձայն, մասնակիցների ռազմական հմտությունների կատարելագործումն է, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսներ ու տրանսպորտային միջոցներ ընդգրկելը։
Հավաքներում կներգրավվեն նաև տրանսպորտային միջոցներ` ՀՀ պետական կառույցների հաշվեկշռից։
 
Հիշեցնենք` նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրով։
 
Ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրով։

  • Կիսվել: