երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ՊՆ կենտրոնական հավաքակայան

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ՊՆ կենտրոնական հավաքակայան

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվության բաժինը։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են զորակոչի անցկացման համար պատասխանատու ստորաբաժանումների գործառույթներին, հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմաններին, զորակոչիկների ընդունման, գրանցման և բժշկական զննության կազմակերպման կարգին, հետևել զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացին:

 

  • Կիսվել: