հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կոտայքի մարզպետարանում քննարկվել են ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերը

Կոտայքի մարզպետարանում քննարկվել են ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերը

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր մարզային զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ անցկացրել է հանձնաժողովի նիստ։

Ամփոփվել են 2022 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել 2022 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր։

Մարզպետին զեկուցվել է, որ ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների։ Մարզի ղեկավարն այս հարցում ընդգծել է համայնքների հետ ամենօրյա աշխատանքի կարևորությունը՝ զորակոչը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար։

Ուսումնասիրվել են նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների ազատման և տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը։

Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները սահմանված կարգով և ժամկետներում կներկայացվեն ՀՀ Պաշտպանության նախարարություն։

 

  • Կիսվել: