երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խորհրդակցություն Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. Քննարկվել են ԶՈՒ ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումները

Խորհրդակցություն Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. Քննարկվել են ԶՈՒ ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումները

Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը:
 
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր:
 
 
Նախարարին զեկուցվել է հոկտեմբերի 14-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
 
Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

  • Կիսվել: