շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խորհրդակցություն ՊՆ-ում՝ «2023-ի ընթացքում ՀՀ ԶՈւ-ում արձանագրված իրավախախտումների ու դեպքերի առաջացման նախադրյալները և դրանց կանխարգելման ուղիները» թեմայով

Խորհրդակցություն ՊՆ-ում՝ «2023-ի ընթացքում ՀՀ ԶՈւ-ում արձանագրված իրավախախտումների ու դեպքերի առաջացման նախադրյալները և դրանց կանխարգելման ուղիները» թեմայով

Փետրվարի 9-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված իրավախախտումների, դեպքերի ու պատահարների առաջացման նախադրյալները և դրանց կանխարգելման հիմնական ուղիները» թեմայով։

Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների միջև ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների առաջացմանն ազդող գործոններին, դրանց կանխարգելման ուղիներին, զինված ուժերում արձանագրված իրավախախտումների վիճակագրությանը, արատավոր բարքերի դեմ պայքարին, զինված ուժեր դրանց ներթափանցումը բացառելուն ուղղված աշխատանքներին և կանխարգելիչ միջոցառումներին, ինչպես նաև մի շարք այլ թեմաների։

 

 

  • Կիսվել: