երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավումների շրջանակներում. Օհանյան

Խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավումների շրջանակներում. Օհանյան

Իմ տեղեկությամբ խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավում իրականացնելու շրջանակներում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի հարևանությամբ ապրիլի 11-ին արձանագրված ռազմական միջադեպին:

«Տա Աստված, որ մեր զինված ուժերը շատ արագ վերականգնի իրենց  մարտական կարողությունները: Փորձը ցույց է տալիս, որ որքան էլ 44-օրյա պատերազմից հետո մենք խոսում ենք Զինված ուժերի մարտունակության անկման մասին, բայց, այնուամենայնիվ, որոշ տեղային հատվածներում, զորքերում մեր ստորաբաժանումներն ուղղակի իրենց խնդիրը կատարում են և՝ հերոսաբար»,-հայտնեց Օհանյանը:

Նա նկատեց, որ ապրիլի 11-ի դեպքի հետ կապված որոշակի խնդիրներ կան. «Գործընթացը տեղի են ունեցել Հայաստանը Արցախին կապող միջանցքի շրջանակներում: 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված է 3 տարվա ընթացքում ճանապարհի նախագիծ կազմել ու կառուցել այդ այլընտրանքային ճանապարհը: Եթե նույնիսկ Ադրբեջանն այդ այընտրանքային ճանապարհը ժամանակից շուտ է կառուցել, ինչո՞ւ մեր իշխանությունները մեր հատվածը ժամանակին չեն կառուցել»,-հարցրեց Օհանյանը:

Մյուս կողմից, ըստ նրա, հարց է, թե ինչպիսի մակարդակի վրա են գտնվում մեր հարաբերությունները ՌԴ-ի, նաև խաղաղապահ ուժերի հետ, որոնք միջանցքի դիտորդական առաքելություն են իրականացնում:

Եվ ամենավերջինը, եթե կար կոնկրետ պայմանավորվածություն, որ ապրիլի 1-ին պետք է նոր ճանապարհը պատրաստ լինի, այդ ճանապարհով կազմակերպվի ամբողջ երթևեկությունը, և նաև դիրքային փոփոխություններ էին լինելու, ապա հարց է ծագում, թե ի՞նչ գործողություններ էր ծրագրավորել մեր կողմը, ինչո՞ւ ժամանակին չի իրականացվել պլանավորումը և գործողությունների կազմակերպումը»,-հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը:

Նա շեշտեց, որ այսքան քննադատությունից հետո էլ ՀՀ իշխանությունները հետևություն չեն անում, ինչը անկարողունակության, կամ միտումնավորության հետևանք է, քանի որ հայկական կողմը միշտ ուշանում է:

  • Կիսվել: