կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խնդիր ենք դրել ապահովելու զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա. Պապիկյան

Խնդիր ենք դրել ապահովելու զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա. Պապիկյան

2022 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո խնդիր ենք դրել ապահովել զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասացպաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

՛՛Զենքի ձեռքբերման պրոցեսը, որը մեկնարկել է, դրական առումով անդառնալի է՝ պայմանագրեր, գործընթացներ, դրանք էապես փոխելու են ՀՀ բանակի սպառազինության որակը՛՛,-նշեց նախարարը:

Ըստ նրա՝ Հայաստանը ձեռք է բերել նոր գործընկերներ՝ խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով:

՛՛Մենք մեր առաջ խնդիր ենք դրել ապահովելու զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա: Խոսքը, առաջին հերթին, Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, բայց նաև կան այլ երկրներ՛՛,-ասաց Պապիկյանը:

 

  • Կիսվել: