հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կառավարությունը կշարունակի աջակցությունը պատերազմի հետևանքով անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին

Կառավարությունը կշարունակի աջակցությունը պատերազմի հետևանքով անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին

Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:

Ըստ այդմ՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսները) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի մարտի 20-ը ներառյալ:

  • Կիսվել: