երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կապիտան Ռուբեն Սանամյանը պարգեւատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով

Կապիտան Ռուբեն Սանամյանը պարգեւատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ մասնակից, կապիտան Ռուբեն Սանամյանն այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր կարգով պարգեւատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Վարչապետի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգեւատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Նշենք, որ արարողությանը ներկա է Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահը, Անվտանգության խորհրդի անդամները, Կառավարության անդամները, գեներալներ եւ այլ պաշտոնյաներ։

Ազգային հերոսի կոչման արժանացած կապիտան Սանամյանը հուլիսյան մարտերի ժամանակ հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ:

 

  • Կիսվել: