Կապանում կանցկացվի քննարկում՝ զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու վերաբերյալ
Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 16։00–ին, Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի կունենա հանդիպում՝ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ: Այս մասին հայտնում է Կապանի համայնքապետարանը:
՛՛Հաշվի առնելով վերոգրյալը՝ շահագրգիռ անձանց առաջարկում ենք մասնակցել հանդիպմանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։