Կանայք ևս կարող են աշխարհազորային լինել. փոխնախարար
Որևէ խտրականություն չկա, կանայք ևս կարող են մասնակցել աշխարհազորին: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
Նրա խոսքով՝ կանանց ներգրավումը լինելու է կամավորության սկզբունքով:
Բալայանը նշեց, որ շուրջ 5 տարի է՝ ռազմաուսումնական բարձագույն հաստատություններ են դիմում իգական սեռի ներկայացուցիչներ, որոնք ավագ լեյտենանտ, գուցե կապիտան են արդեն դարձել:
«Աշխարհազորում կամավորության սկզբունքով կկարողանան ներգրավվել այն կանայք, որոնք պահեստազորում հաշվառում չունեն»,- ասաց նա։
Ընդհանուր առմամբ, ըստ փոխնախարարի, գաղափարի հեղինակների հաշվարկներով, աշխարհազորայինների շարքերը կարող է համալրել մինչև 100 հազար մարդ:
Նախագծն Ազգային ժողով կներկայացվի մինչև տարեվերջ: