երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ջերմուկի դիրքերում զոհված 19-ամյա Տիգրան Բաբիկյանը նռնակով պայթեցրել է իրեն գերի չընկնելու համար

Ջերմուկի դիրքերում զոհված 19-ամյա Տիգրան Բաբիկյանը նռնակով պայթեցրել է իրեն գերի չընկնելու համար

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Բաբիկյանը։

19-ամյա Տիգրան Բաբիկյանն Արագածոտնի մարզի Կարբի գյուղից էր։ Բանակ էր զորակոչվել է 2021 թվականի ամռանը։ Սկզբում ծառայել է Վանաձորում, ապա տեղափոխվել Ջերմուկ։

Տիգրանը սիրողական մակարդակում զբաղվում էր բռնցքամարտով։ Ընտանիքի միակ որդին էր, ուներ երեք քույր։

Տիգրանը եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։

  • Կիսվել: