կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ջալալ Հարությունյանը կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ջալալ Հարությունյանը կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ջալալ Հարությունյանը կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ Ջալալ Հարությունյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի նա ևս մասնակցի Քննիչ հանձնաժողովի նիստին։ Թե երբ է այն տեղի ունենալու՝ Քոչարյանը չհստակեցրեց։

Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր կողմից առաջարկեց հրավիրել նաև ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին. միջնորդել դատարանին, որ նա ևս ներկայանա հանձնաժողովին, քանի որ Շուշիի մասով շահարկումներ կան, ու նա անպայման պետք է խոսի։

Անդրանիկ Քոչարյանը նշեց` եթե իրավական խոչընդոտներ չլինեն, ապա Արզումանյանը ևս կհրավիրվի հանձնաժողով։

  • Կիսվել: