կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրականություն է, որ Կիրովաբադի բնակելի հատվածի վրա կրակել են, ինչը մեծագույն հիմարություն է. Սարգսյան

Իրականություն է, որ Կիրովաբադի բնակելի հատվածի վրա կրակել են, ինչը մեծագույն հիմարություն է. Սարգսյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյնուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին, կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

Այսպես, հարցազրույցի ժամանակ Սարգսյանն ասել է. ՛՛Հիշո՞ւմ եք, որ պարծենկոտ մեկը հայտարարում էր, որ ինքն է հրամայել հօդս ցնդեցնել Կիրովաբադի օդանավակայանը:

Իրականություն է, որ Կիրովաբադի բնակելի հատվածի վրա կրակել են, ինչը մեծագույն հիմարություն է: Ես չեմ հասկանում այս մարդկանց: Իհարկե, պետք է դատապարտեին մեզ:

Դրանից հետո սկսվեց անխնա ոչնչացվել Ստեփանակերտն ու Մարտունին: Մինչև այդ էլ Ստեփանակերտի վրա կրակում էին, սակայն թիրախը ՊՆ շտաբն էր ու էլեկտրակայանը՛՛:

  • Կիսվել: