կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տեղ համայնքում զենքի խնդիր չկա, ամեն գյուղացի գիտի՝ որտեղ է իր անունով զենքը եւ ինչ է անելու. Արմեն Խաչատրյան

Տեղ համայնքում զենքի խնդիր չկա, ամեն գյուղացի գիտի՝ որտեղ է իր անունով զենքը եւ ինչ է անելու. Արմեն Խաչատրյան

Տեղ համայնքում կա զինանոց, գյուղի յուրաքանչյուր տղամարդ գիտի, թե ինչ է անելու  պատերազմական որոշակի իրավիճակում։Տեղ համայնքում զենքի խնդիր գոյություն չունի, ամեն զենքի վրա կա անուն-ագանուն, թե ում պետք է տրվի։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը նման դիտարկում արեց, ի պատասխան լրագրողի հարցի, թե Տեղ համայնքում բնակիչները մտահոգ են, որ իրենց զենք տրվում։ Պատգամավորի խոսքով՝ Տեղ գյուղում գտնվող զինանոցի զենքերը նախատեսված են պատերազմական իրավիճակի համար․ «Այդ զենքը չի տրամադրվում խաղաղ իրավիճակներում, որ ասենք զենքը կապի մեջքին, գնա խանութ գա։ Գյուղացիներին զենք բաժանված չէ,բայց, երբ կարիքն առաջանում է ցանկացած գյուղացի գիտի՝ իր զենքը որտեղ է գտնվում և վերցնելով ինքն ուր է գնալու կանգնի ու այս հարցում Տեղ համայնքի օրինակը պետք է վարակիչ լինի»։

Խաչատրյանը հիշեցրեց նաև,որ գյուղացիները մշտապես պատրաստ են արտակարգ իրավիճակին, մշտական վարժանքներ են իրականացվում․ «Հիմա էլ Տեղ գյուղում սահմանը պաշտպանում են սահմանապահ զորքերը կամ մեր զինված ուժերը, գյուղացին սահման չի պահպանում, գյուղացին պետք է թիկունքային աշխատանքներում»։

Հարցին, թե Տեղ գյուղում անցակետեր տեղադելու հետ կապված Ադրբեջանի կողմից պահանջ դրվե՞լ է, թե՞ ոչ, պատգամավորն արձագանքեց․  «Առաջին անգամ եմ լսում ինչ-որ անցակետերի մասին, Տեղ գյուղից դեպի համապատասխան սահմանային գոտի, որտեղ, որ խնդիր կան կա ոստիկանական  անցակետ՝ ընդամենն անվտանգությունից ելնելով և ոստիկանությունը մեր տարածքում, ըստ անհրաժեշտության, բազմաթիվ անցակետեր է դնում  կամ չի դնում, կամ պարեկային  շրջիկ գործողություններ է  իրականացնում։ Ադրբեջանը, ընդհանրապես, ի՞նչ գործ ունի խառնվի, թե մենք որտեղ ենք անցակետ դնում կամ չենք դնում, նման բան չկա կամ չի էլ կարող լինել»։ 

  • Կիսվել: