կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինչպես են ճշգրտվում ՀՀ սահմանները. պարզաբանում է վարչապետը

Ինչպես են ճշգրտվում ՀՀ սահմանները. պարզաբանում է վարչապետը

Սյունիքի մարզում են բանակային կորպուսի հրամանատարը և բանակի ներկայացուցիչները, և ամբողջ պրոցեսը ղեկավարվում է ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից: Այս մասին ՛՛Ազատությանը՛՛ տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանների ճշգրտման գործընթացին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եղել են դրվագներ, երբ հաղորդակցություն է տեղի ունեցել քաղաքացիական անձանց միջև, սակայն ՏԻՄ ներկայացուցիչներն իշխանության ներկայացուցիչ են և կարող են լինել հաղորդակցության մեջ, այդտեղ տարօրինակ բան չկա՛՛:

Վարչապետի խոսքով՝ Սյունիքի մարզում իրականացվելու է սահմանների ճշգրտում, այդ թվում՝ Կուբաթլուի և Զանգելանի հատվածներում. ՛՛Այդ պրոցեսը որոշակի բարդություններ ունի: Գորիսը Կապանին միացնող ճանապարհի 21 կմ-անոց հատվածը, ԽՍՀՄ ժամանակների սահմանի տրամաբանությամբ, տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից, և շատ կարևոր է, որ կարողանանք ապահովել այդ ճանապարհի անվտանգ գործունեությունը՛՛:

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ սահմանները ճշգրտվում են ԽՍՀՄ-ի ժամանակներից գոյություն ունեցող քարտեզներով, իսկ GPS սարքերն օգտագործվում են այդ քարտեզների վրա նշված կոորդինատները ճշգրիտ տեղանշելու համար. ՛՛Խոսքն այնպիսի քարտեզների մասին է, որոնք ունեն, դե յուրե, իրավական ուժ՛՛:

Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ կառավարության խնդիրն է՝ ՀՀ և Արցախի շուրջ կայունության ապահովումը, սակայն ռազմական գործողությունների դադարից հետո արվում են իրավիճակը ապակայունացնելու փորձեր, ինչի ուղղությամբ, ըստ վարչապետի, պետք է արվեն կոնկրետ քայլեր:

 

  • Կիսվել: