կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչո՞ւ են ՊՆ-ի զորանոցներից հանվում «Փառքի անկյուն»-ները․ ՊՆ-ի պարզաբանումը

Ինչո՞ւ են ՊՆ-ի զորանոցներից հանվում «Փառքի անկյուն»-ները․ ՊՆ-ի պարզաբանումը

ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել վերջին օրերին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տարածված՝  զորանոցներից «Փառքի անկյուն»-ներ հեռացնելու մասին լուրերի վերաբերյալ։

«Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝  հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու:

Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ  ժամանակի ընթացքում դրանք  մաշվում են:

Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: