չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Իմ քայլը» հիմնադրամ 1 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

«Իմ քայլը» հիմնադրամ 1 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում որոշում է կայացվել հիմնադրամի միջոնցներից 1.000.000 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի տարածած հաղորդագրությունից։

«Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվեցին հետևյալ որոշումները.

  1. Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
  2. Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը`այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: