հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իհարկե, կադրեր չունենք, եթե ունենայինք, բանակը ամբողջ կազմով համալրված կլիներ սպայակազմով. Անդրանիկ Քոչարյան

Իհարկե, կադրեր չունենք, եթե ունենայինք, բանակը ամբողջ կազմով համալրված կլիներ սպայակազմով. Անդրանիկ Քոչարյան

Բանակում կադրերի պատրաստման խնդիրը նորովի դրվեց 2018-ից հետո, եւ շատ ավելի լուրջ դրվեց պատերազմից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադռնալով NEWS.am-ի հարցին, թե ինչու կադրերի խնդիրը բանակում չի լուծվում, եւ կան պաշտոններ, որ թափուր են երկար ժամանակ:

«Գիտեք, թե ինչ օրենսդրական փաթեթ ՊՆ-ն ներկայացրեց, եւ մենք այդ ճանապարհով շարունակում ենք գնալ: Դա վերաբերում էր թե կադրային քաղաքականությանը, թե ատեստացիային, թե սոցիալական փաթեթին: Նաեւ ռազմական կրթահամալիրներում ռեֆորմներ արվեցին:

Իհարկե, կադրեր չունենք, եթե ունենայինք բանակը ամբողջ կազմով համալրված կլիներ սպայակազմով: Իսկ նախկինում եղե՞լ է: ԱԺ-ում ընդդիմության ղեկավար Սեյրան Օհանյանը, որ երկար տարիներ ղեկավարել է բանակը, կադրերի խնդիր չի ունեցե՞լ: Ավելին, այնպիսի կադրային քաղաքականություն է իրականացվել, որ գրավչությունը սպա դառնալու դարձել է զրոյական: Ում ասես, դարձրել են ուսադիր կրող: Ուսադիր կրելը ոչ թե միտված է եղել բանակը հզորացնելուն, այլ դիրք ունենալուն, դա էլ կապված է եղել անձնական շահերի սպասարկման հետ: Հիմա դա փոխված է, բայց այդ փոփոխություններով չպետք է ոգեւորվենք, պետք է ամեն օր ինչ-որ բան արվի»,-ասաց նա:

Քոչարյանը հվելեց, որ շատ հեռավոր դիրքեր կան, որտեղ հսկայական ինժեներական աշխատանքներ են գնում, որը չեն կարող ցույց տալ, բայց հակառակորդը դա տեսնում է. «Այդ դիրքերը կահավորվում են այնպես, որ նրա մեջ տեղակայված մեր զինվորն ավելի պաշտպանված է, քան երբեւէ ունեցել ենք:

Ինչու նախկին իշխանությունների ժամանակ չեն մտածել երկրորդ պաշտպանական բնագծեր ունենալու մասին: Ասել են՝ դրա ժամանակը չի, փողը չկա: Հիմա էլ դրա փողը չկա, բայց եթե դրա կարիքը կար, դա պետք է դառնար իրողություն: Դա կբերեր նրան, որ պատերազմի արդյունքում կունենայինք ոչ թե տարածքային այս նկարագիրը, այլ լրիվ այլ բնագծերի վրա նստած կլինեին:»,-ասաց նա:

 

  • Կիսվել: