հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ի՞նչն է խանգարում մինչև կյանքի վերջ գումար հատկացնել մեր կենդանի հերոսներին, ամո՛թ է մեր պետության համար․ Գեղամ Նազարյան

Ի՞նչն է խանգարում մինչև կյանքի վերջ գումար հատկացնել մեր կենդանի հերոսներին, ամո՛թ է մեր պետության համար․ Գեղամ Նազարյան

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը անդրադառնալով նախագծին՝ ասաց․

«Մենք խոսում ենք ոչ թե ավտովթարից կամ աշխատանքում անվտանգութան նորմերը խախտելու ընթացքում հաշմանդամություն ստացած մարդկանց մասին, այլ այն մարդկանց մասին, ովքեր վիրավորվել են մեր հայրենիքը պաշտպանելու ժամանակ։ Խնդրում եմ այս մարդկանց ընդհանուր հաշմանդամություն ունեցողների հետ մի շփոթեք։ Ի՞նչն է խանգարում պետությանը այդ մարդկանց ամբողջ կյանքի ընթացքում հատկացնել այդ գումարն ու այս քննարկումներն ավարտենք։ Իսկականից ամո՛թ է մեր պետության համար, դա պետության համար շատ մեծ ծանրաբեռնվածություն չէ, այդ մարդիկ հանգիստ կարող է զոհվեին, հիմա ի՞նչն է խանգարում մեզ, որ կենդանի հերոսներին, որոնք մեր կողքին են, օրենքը փոխենք ու մինչև կայնքի վերջ գումար տանք»,- ասաց պատգամավորը։

  • Կիսվել: